«Սիրո Այբուբեն» մանրանկարչության ցուցահանդես


Ապրիլի 28-ից մայիսի 10-ը Երևանում «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա «Սիրո Այբուբեն» մանրանկարչության մասնագիտական բարեգործական ցուցահանդեսը, որի նպատակն է տարածել և հանրայնացնել միջնադարյան հայկական մանրանկարչությունն ու հայոց այբուբենը՝ ժամանակակից կիրառությամբ: Միջոցառումն իրականացվում է «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ապրիլի 28_ին կամավորները հանդիպեցին կազմակերպիչների հետ, ծանոթացան ցուցահանդեսի մանրամասներին և իրենց գործառույթներին: ՀԿԲ-ի կամավորներն այս օրերին կլինեն ցուցասրահում, կդիմավորեն այցելուներին և կտրամադրեն ամբողջական տեղեկություն ներկայացված ցուցանմուշների վերաբերյալ, ինչպես նաև կօգնեն հիմնադրամի աշխատակազմին տարբեր կազմակերպչական աշխատանքներում: 

Լուսանկարներ