Երևանի գինու օրեր 2019 / YereWineDays 2019


Մայիսի 3-ին և 4-ին տեղի ունեցավ տարվա ամենասպասված ու կոլորիտային միջոցառումներից մեկը՝ «Երևանի գինու օրեր»-ը: Այս տարի նույնպես միջոցառման կազմակերպչական աշխատանքներում ներգրավված էին «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի կամավորները: Կամավորները օրեր շարունակ կազմակերպիչներին օգնեցին նախապատրաստական աշխատանքներում, ինչպես նաև միջոցառման օրերին՝ ստանձնելով տարբեր գործառույթներ: Շնորհակալ ենք «Էվենտտուրա» ընկերությանը վստահության, ինչպես նաև շարունակական և արդյունավետ համագործակցության համար:

Լուսանկարներ