«Ինովացիոն տեխնոլոգիաները տուրիզմի բնագավառում» միջազգային ֆորում


Մայիսի 14-ին «Բեսթ Վեսթերն Պլաս Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Ինովացիոն տեխնոլոգիաները տուրիզմի բնագավառում» միջազգային ֆորումը։ Նման ձևաչափով միջազգային ֆորում Հայաստանում առաջին անգամ անցկացվեց, որի նպատակն է Հայաստանում զարգացնել զբոսաշրջությունը, ինչպես նաև պոտենցիալ ներդրողների հետ համատեղ գործունեությամբ ստեղծել հարթակ առկա խնդիրները լուծելու համար: Միջազգային ֆորումի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված էին «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի կամավորները: Կամավորները կազմակերպիչներին օգնեցին կազմակերպչական աշխատանքներում՝ իրականացնելով տարբեր գործառույթներում։ Շնորհակալ ենք «Տուրիստական Հայաստան» հանդեսին՝ վստահության և արդյունավետ համագործակցության համար:

Լուսանկարներ