«Հավասար և միասին» մանկական բարեգործական մրցավազք


Հունիսի 2-ին «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հավասար և միասին» խորագիրը կրող մանկական բարեգործական մրցավազքը, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնում: Այս կարևոր նախաձեռնությանը միացան նաև «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի կամավորները՝ օգնելով աշխատանքային թիմին կազմակերպչական աշխատանքներում:

Լուսանկարներ