Project LA


Հունիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ Project LA-ի մենահամերգը, որի ժամանակ հանդես եկան նաև Ռոլանդ Գասպարյանն ու Նարինե Դովլաթյանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրականացվող համերգի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում էր նաև «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ն: Կամավորներն ընդգրկված էին հյուրերի դիմավորման, ուղեկցման, տեղավորման և այլ ընթացիկ աշխատանքներում: Իսկ կամավորական աշխատանքի ավարտից հետո երիտասարդները վայելեցին գեղեցիկ համերգը:

Լուսանկարներ