Mix Fight


Հուլիսի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Mix Fight սպորտային մրցաշարը: «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի կամավորներն այս անգամ նույնպես ակտիվ ներգրավված էին կազմակերպչական աշխատանքներում, մասնավորապես դիմավորում և ուղղորդում էին հյուրերին, օգնում արագ լուծել առաջացած խնդիրները: Սա կամավորների համար շատ լավ հնարավորություն է ձեռք բերելու մեծ փորձ և սովորելու՝ ինչպես ճիշտ աշխատել մեծ միջոցառումների ժամանակ։

Լուսանկարներ