Նոր համագործակցության սկիզբ
Այցի շրջանակում՝ հուլիսի 25-ին տեղի կունենա «Հաշմանդամների շահերի պաշտպանության և երիտասարդության զարգացման» գիտաժողով:
Այս օրերի ընթացքում «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի կամավորները կաշխատեն ԱՄՆ-ից ժամանած կամավորների հետ, մասնավորապես կատարելով թարգմանչական աշխատանքներ: Հուլիսի 9_ին տեղի ունեցավ գիտաժողովի նախաձեռնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ «Ջերմիկ Անկյուն» հիմնադրամի տնօրեն Ելենա Կիրակոսյանի և Երևանյան «Ռոտարի» համահայկական ակումբի 2018-2019 թվականների նախագահ Գուրգեն Բարիկյանի հետ, ովքեր ներկայացրեցին ծրագիրը և կամավորների անելիքները: Հուլիսի 13-ին տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ-ից ժամանած կամավորների և «Ջերմիկ Անկյուն» հիմնադրամի սոցիալական տան բնակիչների ու աշխատակիցների հետ:
Լուսանկարներ