«Կամավորություն. Նոր Սկիզբ»


«Կամավորություն. Նոր Սկիզբ» նախագիծը մշակվել է 2018 այն երիտասարդների համար, ովքեր երբեք չեն զբաղվել կամավորությամբ կամ դժվարանում են ընդգրկվել կամավորական աշխատանքներում, սակայն շատ մեծ ցանկություն ունեն ներգրավվել:

 Նախագծի առաջին փուլով երիտասարդները մասնակցում են երկօրյա դասընթացի՝

«Կամավորություն»,

«Թիմային աշխատանք»,

«Հաղորդակցություն»,

«SMM բազային գիտելիքներ»,

«Գեղեցիկ և գրագետ CV»,

«Հարցազրույց»,

Փորձառու կամավորները կիսվում են իրենց փորձով:

Երկրորդ փուլում մասնակիցներին կցվում են մենթորներ, ովքեր մեկ ամսվա ընթացքում օգնում են պատրաստել գրագետ CV, նախապատրաստվում են հարցազրույցի և ՀԿԲ-ի միջոցով ներգրավում առաջին կամավորական աշխատանքում:

2018 թվականի հունիս ամսից մինչև 2019 թվայանի հոկտեմբեր ամիսը իրականացվել  է 8 փուլ, որին մասնակցությամբ հանդես է եկել շուրջ 200 երիտասարդ:

1-ին փուլ, 20 մասնակից,

2-րդ փուլ, 23 մասնակից,

3-րդ փուլ, 27 մասնակից,

4-րդ փուլ, 15 մասնակից,

5-րդ փուլ, 20 մասնակից,

6-րդ փուլլ, 20 մասնակից,

7-րդ փուլ, 26 մասնակից,

8-րդ փուլ, 20 մասնակից,

Դիլիջան, 25 մասնակից

9-րդ փուլ, 23 մասնակից