«VolEx. My way to success»


«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում կամավորության մշակույթի ձևավորման, զարգացման և տարածման նպատակով ամեն տարի կազմակերպում է  «VolEx: My way to success» միջոցառումը:

Նպատակ

Միջոցառումը նպատակ ունի ներկայացնելու կամավորության ունեցած կարևոր դերը մի շարք կայացած և հեղինակավոր անձանց կյանքում, հնարավորություն տալ կամավորական հարուստ փորձ ունեցող երիտասարդներին կիսվել իրենց հաջողություններով՝ ընդգծելով կամավորական աշխատանքի կարևորությունը անհատի ու երկրի կայացման գործում։

Ձևաչափ

Միջոցառման ընթացքում տարբեր ոլորտներում կայացած խոսնակները հանդես են գալիս մոտիվացիոն ելույթներով՝  կիսվելով իրենց հաջողության պատմություններով և խրախուսելով երիտասարդներին զբաղվել կամավորությամբ: Ելույթներին հաջորդում է հարց ու պատասխանը:

Խոսնակներ

Ø  Առցանց հայտի և հարցազրույցի հիման վրա ընտրվում են  4 երիտասարդ խոսնակ, ովքեր ունեն կամավորական աշխատանքի հետաքրքիր պատմություն, գեղեցիկ խոսք կառուցելու և ներկայացնելու հմտություն: 

Ø  Երիտասարդներին զուգահեռ ելույթներով հանդես են գալիս երեք հրավիրյալ  խոսնակ, որոնց կարիերայի կայացման գործում մեծ նշանակություն է ունեցել կամավորական աշխատանքը:

Ø  Միջոցառման ավարտին հրավիրյալ խոսնակները 4 երիտասարդ խոսնակներից ընտրում են լավագույնին, ով հնարավորություն է ստանում դեկետմեբրի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, «Տարվա լավագույն կամավոր մրցանակաբաշխություն» միջոցառման ընթացքում հանդես գալ ելույթով:

VolEx 2017

Միջոցառման նկարները և նկարագիրը՝ http://bit.ly/35S0D53

Միջոցառման հոլովակը՝ http://bit.ly/2DxaAIT

VolEx 2018

Միջոցառման նկարները և նկարագիրը՝ http://bit.ly/33yx1bf

Միջոցառման հոլովակը՝ http://bit.ly/2OGNbeJ