EmployMEnetwork Forum


Նոյեմբերի 16-ին «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը իրականացրեց “EmployMEnetwork” ֆորումը, որի նպատակն էր բացահայտել և ներկայացնել 21-րդ դարի աշխատողի կերպարը, բացահայտել հաջողակ ու անփոխարինելի աշխատող դառնալու միջոցները, գործիքներն ու հնարավորությունները: Ֆորումի շրջանակում հյուրընկալեցինք չորս հիմնական խոսնակների, ովքեր ներկայացրեցին այսօրվա գործատուի պահանջները տարբեր տեսանկյուններից և ևս երկու խոսնակ կիսվեցին իրենց հաջողության պատմությամբ: Ֆորումի խոսնակներն էին՝ 1. ԱՐՓԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ -«Կասկադ Քնսալթընս» մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, -Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի հիմնադիր-նախագահ, - Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային համաժողովի հիմնադիր 2. ՀԱՅԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ -Հայկական տեղեկատվական կենտրոնի հիմնադիր -Ելակետ լրատվական (Երևան, Մոսկվա, Լոս անգելես) գործակալության հիմնադիր -YerevanNews լրատվական կայքի հիմնադիր 3. ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆ -Spring PR Ընկերության համահիմնադիր, խորհրդի նախագահ - ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոն դոցենտ, -PR Մագիստրոսական ծրագրի ղեկավար, սոց.գիտ.թեկն. 4. ԼՈՒՍԻՆԵ ԽԱՆԴԱՆՅԱՆ -Հոգեբան -Անձնային աճի և զարգացման մասնագետ -Կազմակերպչական հոգեբանություն Հաջողության պատմություններ 5. ՎԱՐԴԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ -«Թավա», «Կճուճ», «Արիշտա», «Լոշ» ռեստորանների հիմնադիր-սեփականատեր 6. ԱՐՄԵՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ -«Հումորի լիգա» հեռուստաշոուի գլխավոր պրոդյուսեր -FunnyMen Producation-ի համահիմնադիր և պրոդյուսեր, -Fest.am ընկերության համահիմնադիր:

Լուսանկարներ