Ժամանակի կառավարման գործիքները


  «Ես ժամանակ չունեմ, ոչինչ չեմ հասցնում, ազատ ժամանակ չունեմ»-ծանո՞թ է հնչում, եթե այո, ապա հնարավոր է՝ դուք խնդիրներ ունեք ժամանակի կառավարման հետ։ Ժամանակի կառավարումը ժամանակի արդյունավետ կամ ճիշտ օգտագործելու հմտությունների, ունակությունների ամբողջություն է։ Այն օգնում է աշխատանել ավելի արագ և էֆեկտիվ` հանգստի կամ քնի համար ժամանակ հատկացնելով։ Ժամանակի կառավարման հմտություններ ունենալը անհրաժեշտ է թե՛ ուսանողներին, աշակերտներին և թե՛ աշխատողներին։ Ժամանակի ոչ արդյունավետ կառավարումը կարող է բերել շատ անցանկալի հետևանքների․ ստրես, աշխատանքի վատ որակ, բաց թողնվաց վերջնաժակետներ և այլն։ Այսպիսի խնդիրներից խուսափելուն և ժամանակի կառավարման հմտություններ ձեռք բերելուն կօգնեն հետևյալ հավելվածները։

RescueTime

«Կապ չունի, թե ինչքան եք աշխատում, եթե ձեր ուշադրությունը և կենտրոնացումը կորել են։ RescueTime-ի միջոցով մենք ստեղծեցինք մի գործիք, որը կօգնի ձեզ վերահսկել ձեր ժամանակը, որը կարողանաք ծախսել ամենակարևորի վրա»:- RescueTime թիմ։

Հավելվածը վերահսկում է ձեր օգտագործվող կայքերը և հավելվածները՝ ինչքան ժամանակ եք ծախսում դրանցից յուրաքանչյուրում։ RescueTime-ը նաև  ներկայացնում է շաբաթական հաշվետվություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես եք ծախսում ձեր ժամանակը; Նաև կարող եք դասակարգել հավելվածները որպես արդյունավետ/ոչ արդյունավետ։

RescueTime-ը հասանելի է համակարգիչներում և հեռախոսներում։

Անցեք հղումով և սկսեք տեղականալ ծախված մասին։

Forest

Forest-ը լայն ճանաչում ստացած հավելված է, որն օգնում է մարդկանց հաղթահարել իրենց հեռախոսային կախվածությունը և ղեկավարել իրենց ժամանակը հետաքրքիր և հաճելի եղանակով: Երբ ցանկանում եք կենտրոնանալ, տնկում եք ծառ, այն աճում է տրված ժամանակում, եթե ժամանկից շուտ եք դուրս  գալիս հավելվածից ծառը չորանում է։ Հավելվածում կա իրական ծառ տնկելու հնարավորություն, պրեպիում օգտատերերի համար։

Focusbooster

Focusbooster-ը անվճար ծրագիր է, օգնում է բարելավել ձեր կենտրոնացումը և արդյունավետությունը։ Ծրագիրը աշխատում է “pomodoro” եղանակով, որը աշխատանքի համար հատկացված ժամանակը բաժանում է 25 րոպեյանոց ինտերվալների (pomodoros), focusbooster-ի ժամանակաչափը դադարի հնարավորություն չունի, որը առաջին հերթին ոգեշնչում  է դառնում բոլոր շեղումներից ազատվելու համար, որը “pomodoro”-ի հիմանական նպատակն է։

 MindNode

MindNode հիանալի ծրագիր է, որը թույլ է տալիս կառավարել, կազմակերպել, ձևակերպել և կիսվել ձեր մտքերով “ քարտեզավորման” միջոցով։ Տվյալ տեխնիկան օգնում է կենտրոնանալ կարևորի վրա, և ստեղծել պլանների  արդյունավետ կատարման սխեմա։ Այն տեսողական մտածողության գործիք է, որով ավելի հեշտ է գաղափարների ստեղծումը, կառավարումը, վերլուծումը։

Աղբյուր`

https://www.mindtools.com/pages/article/newHTE_00.htm

https://litemind.com/what-is-mind-mapping/

https://www.pcmag.com/review/298506/rescuetime

https://trees.org/sponsor/forest-app/

https://www.sessions.edu/notes-on-design/focus-booster-for-productivity-app-review/

https://www.lifehack.org/articles/technology/top-15-time-management-apps-and-tools.html

                          

                                                                                            Հեղինակ՝ Մարիամ Իսպիրյան