Մարտի 8-յան շնորհավորանքներ՝ Նորքի տուն-ինտերնատի կին բնակիչներին

Մարտի 8-ին՝ կանանց
միջազգային օրվա կապակցությամբ, «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ն հաճելի անակնկալ էր պատրաստել
Նորքի Տուն-Ինտերնատի բնակիչների համար։ Կազմակերպության կամավորներն ու անդամները,
նախագահ Մարինե Եղոյանի գլխավորությամբ, այցելեցին տուն-ինտերնատ, որտեղ հանդես եկան
շնորհավորանքներով և տոնական համերգային ծրագրով։ Պարային համարներով ներկայացան «Հայ
կամավորների բանկ» ԵՀԿ-ի կամավորները (բեմադրությունը՝ Մարիամ Խաչատրյանի)։ Իրենց կատարումներով
տոնական շունչ պարգևեցին «Զվարթնոց» հայ երգի մենակատարներ, միջազգային մրցույթի ոսկե
մեդալակիրներ Պողոս Աբելյանը և Արման Առաքելյանը։ Տատիկներին շնորհավորելու էր եկել
նաև «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը։ Միջոցառումը
վարեց Վալենտինա Պետրոսյանը։ Միջոցառման ավարտին ՀԿԲ-ի անդամները տարեցներին հյուրասիրեցին
տոնական տորթ և տատիկներին նվիրեցին ծաղիկներ։ Միջոցառումն անցավ ջերմ միջավայրում:
Բնակիչների արձագանքը և այն խոսքերը, թե «շուտ-շուտ եկեք․․․», վկայում են, որ անակնկալը հաջողված էր։ Հուսով
ենք, որ թարմությամբ և խինդով լցրեցինք տուն-ինտերնատի բնակիչների օրը։ Շնորհակալ ենք
մեր գործընկերներին՝ «Զվարթնոց Վերածննդի հիմնադրամին» և «Միսս Արմենիա» Համահայկական
մշակութային հիմնադրամին աջակցության համար:
https://web.facebook.com/pg/armenianvolunteersbank/photos/?tab=album&album_id=1889454327754140