Կրթություն և կամավորություն Եվրոպայում

Հոկտեմբերի 2-ին
«Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Կրթություն և կամավորություն
Եվրոպայում» թեմայով տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին
Եվրոպայում կրթություն ստանալու և կամավորական աշխատանք կատարելու հնարավորությունները:
Հանդիպման առաջին՝ կրթություն բաժնի բանախոսն էր Հայաստանում Erasmus+ ազգային գրասենյակից
ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը, ով խոսեց Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության
ոլորտում առկա կրթաթոշակային հնարավորությունների, դիմելու կարգի և ժամկետների մասին:
Հաջորդիվ Erasmus + շրջանավարտներ Դավիթ Աղաբեկյանը և Աննա Գևորգյանը կիսվեցին իրենց
փորձով՝ մատնանշելով այն դժվարությունները, որոնց հանդիպել են և այն գիտելիքներն ու
հմտությունները, որոնք ձեռք են բերել ուսումնառության ընթացքում: Հանդիպման երկրորդ
հատվածը նվիրված էր կամավորությանը: Բանախոսն էր Երիտասարդական ակումբների դաշնության
գլխավոր քարտուղար Արմինե Մովսեսյանը, ով խոսեց Եվրոպայում կամավորական աշխատանք իրականացնելու
հնարավորությունների, ինչպես նաև կարճաժամկետ երիտասարդական ծրագրերի մասին: Այնուհետև
Եվրոպայում կամավորական աշխատանք կատարած երիտասարդները՝ Հասմիկ Պետրոսյանն ու Ժենյա
Հարությունյանը կիսվեցին իրենց փորձով: Խոսքի ընթացքում ներկայացրեցին նաև, թե ինչ
խնդիրներ կարող են առաջանալ և ինչպես կարելի է դրանք հաղթահարել: Շնորհակալ ենք Հայաստանում
Erasmus+ ազգային գրասենյակին և Երիտասարդական ակումբների դաշնությանը համագործակցության
համար:
Լուսանկարները՝ https://web.facebook.com/pg/armenianvolunteersbank/photos/?tab=album&album_id=2761033533929544