«Կամավորություն. Հնարավորություն. Հասանելիություն»
«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունաջակցությամբ հունիսի 17-ից դեկտեմբերի 10-ը իրականացնում է «Կամավորություն. Հնարավորություն. Հասանելիություն.» ծրագիրը:
Ծրագրի արդյունքում վերափոխել է volunteers.am կայքը՝ համապատասխանեցվելով «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նպատակներին՝ դառնալով երիտասարդական տեղեկատվական կայք, որը կնպաստի ՀՀ-ում կամավորության մշակույթի զարգացմանն ու տարածմանը, կամրապնդի կապը կամավորությամբ հետաքրքրվող երիտասարդների և կամավորի ներուժի կարիք ունեցող կազմակերպությունների միջև, կամավորական և ոչ կամավորական աշխատատեղերի, երիտասարդական տեղական և միջազգային ծրագրերի ու դրամաշնորհների հայտարարությունների, ուսուցողական տարբեր նյութերի աղբյուր կդառնա:
volunteers.am կայքը վերափոխման արդյունքում կդառնա կարևոր գործիք երիտասարդների զբաղվածության ապահովման տեսանկյունից, կնպաստի երիտասարդական աշխատանքի կայացմանն ու երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացմանը:
volunteers.am կայքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը և երիտասարդները հնարավորություն կունենան օգտվել «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նոր կայքից և կայքում ներկայացված հնարավորություններից: