«Ակունք» ազգագրական համույթի «Հայացք» խորագրով համերգ


«Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի կամավորներն ապրիլի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում մասնակցեցին «Ակունք» ազգագրական համույթի «Հայացք» խորագրով համերգի և ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին:

Մշակութային երեկոյի թե՛ համերգային, թե՛ ցուցահանդեսի թեման Արևմտյան Հայաստանն էր:

Մինչ համերգի մեկնարկը համերգասրահի ճեմասրահում ներկայացված էին Արևմտյան Հայաստանի տարբեր նահանգների գորգերը, կենցաղային իրերն ու զարդերը:

Համերգային ծրագրում նույնպես ընդգրկված էին Արևմտյան Հայաստանի նահանգների հայկական երաժշտությունը, երգն ու պարը։

Նկարներ՝ «Ակունք» ազգագրական համույթի «Հայացք» խորագրով համերգ-նկարներ