«Տարվա Լավագույն Կամավոր 2020» մրցանակաբաշխություն
Կամփոփվի 2020 թվականի համաճարակային և պատերազմական իրավիճակներում կամավորությամբ զբաղված անհատների, նախաձեռնությունների և տարբեր ընկերությունների կատարած անգնահատելի աշխատանքը՝ մատնանշելով կամավորական աշխատանքի կարևորությունն ու անհրաժեշտությունը հատկապես արտակարգ իրավիճակներում:
Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտ կարող են ներկայացնել բոլոր անհատները, կազմակերպություններն ու նախաձեռնությունները, որոնք համավարակի կամ պատերազմի ընթացքում ակտիվ կամավորական գործունեություն են ծավալել (սոցիալական, տեղեկատվական, առողջապահական, կրթական, հոգեբանական, խորհրդտավական և այլն):
Անհատների համար՝ https://forms.gle/tzemUmuAiecwh9n77
Կազմակերպությունների և նախաձեռնությունների համար՝ https://forms.gle/6GqyDbhVAw5tQxYq5
Հայտը լրացնելու վերջնաժամկետը մարտի 10-ն է: