«Փնտրում ենք առաջնորդներ» խորագրով արշավ-մրցանակաբաշխություն


Ծրագրի տեսակը- մրցանակաբաշխություն

Երկիրը- Արաբական Միացյալ Էմիրություններ

Դիմելու վերջնաժամկետը- մայիսի 20


Արաբական Միացյալ Էմիրությունների «Զայեդի կայունության մրցանակ» նախաձեռնությունն սկսել է «Փնտրում ենք առաջնորդներ» խորագրով արշավ-մրցանակաբաշխություն, որի շրջանակներում մասնակիցները պետք է նորարարական լուծումներ և կրթական ծրագրեր ներկայացնեն առողջապահության, սննդի, ջրի և էներգետիկայի ոլորտներում։

Մրցանակաբաշխությանը մասնակցության հայտ կարող են ներկայացնել ուսումնական հաստատությունները և նորարարական կրթական կենտրոնները՝ մինչև 2020 թ․ մայիսի 20-ն իրենց վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկելով  info@zayedsustainabilityprize.com էլ․ հասցեով։

Մրցանակաբաշխության և արշավի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել «Զայեդի կայունության մրցանակ» նախաձեռնության պաշտոնական կայքէջում՝ https://zayedsustainabilityprize.com/։


Աղբյուր`http://escs.am/am/news/6324