«Տարվա Լավագույն Կամավոր 2019» մրցանակաբաշխության

«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում կամավորության մշակույթի ձևավորման, զարգացման և տարածման նպատակով ամեն տարի տոնում է կամավորների միջազգային օրը:

Դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, երրորդ տարին անընդմեջ կիրականացվի «Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխությունը:

Այս ճանապարհով «Հայ Կամավորների Բանկ» ԵՀԿ-ն խրախուսում է կամավորական տարբեր աշխատանքներում ընդգրկված, հասարակական ակտիվություն ցուցաբերած և տարբեր հաջողությունների գրանցած երիտասարդներին՝ բարձրաձայնելով կամավորական աշխատանքի կարևորության և օգտակարության մասին, կոչ անելով երիտասարդներին զբաղվել կամավորությամբ, իրենց ներդրումն ունենալ իրենց անձի ու մեր երկրի զարգացման գործում:

Եթե 2019 թվականին զբաղվել եք կամավորությամբ, հարուստ փորձ ձեռք բերել և հաջողություններ գրանցել,  ունեք հավաստող փաստաթղթեր,  ուրեմն  լրացրե՛ք հայտը https://bit.ly/2Wj6P2y    և մասնակցե՛ք «Տարվա Լավագույն Կամավոր 2019» մրցույթին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • հայտում անհրաժեշտ է կցել միայն 2019 թվականի ընթացքում կատարած կամավորական աշխատանքերը հավաստաղ փաստաթղթերը,
  • Մինչև նոյեմբերի 26-ը կարող եք խմբարգրել լրացված հայտը՝ կատարելով անհրաժեշտ փոփոխություններ:

Թերի լրացված հայտերը չեն դիտարկվի:

Հայտը լրացնելու վերջնաժամկետն է նոյեմբերի 26-ը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 5-ին:

 

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail