«Տարվա Լավագույն Կամավոր 2018» մրցանակաբաշխություն

«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում կամավորության մշակույթի ձևավորման, զարգացման և տարածման նպատակով ամեն տարի տոնում է կամավորների միջազգային օրը:

Դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, երկրորդ տարին անընդմեջ կիրականացվի «Տարվա Լավագույն Կամավոր 2018» մրցանակաբաշխությունը:

Այս ճանապարհով «Հայ Կամավորների Բանկ» ԵՀԿ-ն խրախուսում է կամավորական տարբեր աշխատանքներում ընդգրկված, հասարակական ակտիվություն ցուցաբերած և տարբեր հաջողությունների գրանցած երիտասարդներին՝ բարձրաձայնելով կամավորական աշխատանքի կարևորության և օգտակարության մասին, կոչ անելով երիտասարդներին զբաղվել կամավորությամբ, իրենց ներդրումն ունենալ իրենց անձի ու մեր երկրի զարգացման գործում:

2018 թվականի հայտագրումն արդեն իսկ սկսված է:

Եթե 2018 թվականի ընթացքում ակտիվ մասնակցել եք կամավորական տարբեր աշխատանքների և ունեք հավաստող փաստաթղթեր, լրացրե՛ք այս հայտը և մասնակցե՛ք «Տարվա Լավագույն Կամավոր» մրցույթին:

http://goo.gl/dqvAJd

Գուցե հենց դու դառնաս այս տարվա լավագույն կամավորը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ հայտում անհրաժեշտ է կցել միայն 2018 թվականի ընթացքում կատարած կամավորական աշխատանքերը հավաստաղ փաստաթղթերը:

Թերի լրացված հայտերը չեն դիտարկվի:

Հայտը լրացնելու վերջնաժամկետն է նոյեմբերի 28-ը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 5-ին:

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail