«Ստեղծի՛ր քո գործը» սոցիալական բիզնես ծրագիր՝ Սիրիահայ կանանց և աղջիկների համար

«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն «Հայուհի» ձեռագործ աշխատանքների ակումբի շրջանակներում  օգոստոսի 1-ից  դեկտեմբերի 1-ն իրականացնում է «Ստեղծի՛ր քո գործը» սոցիալական բիզնես ծրագիրը՝ Սիրիահայ կանանց և աղջիկների համար:

Ծրագրի իրականացմանն աջակցում են HERA-ն  (Her Equality Rights and Autonomy) և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը:

Ծրագրի նպատակն է նվազեցնել Սիրիայից Հայաստան ներգաղթած կանանց և աղջիկների գործազրկության խնդիրը, ինչպես նաև սոցիալական խնդիրներով պայմանավորված նրանց արտագաղթի հավանականությունը:

Ծրագրով նախատեսվում է՝

  • Տեսական և գործնական դասընթացներ՝ հետևյալ թեմաներով՝
  • սոցիալական ձեռներեցություն,
  • կար ու ձև,
  • ասեղնագործություն,
  • հելյունագործություն,
  • ուլունքագործություն,
  • դեկորատիվ իրերի պատրաստում,
  • սոցիալ մեդիա մարքեթինգ:
  • Մասնակցություն՝ ցուցահանդես վաճառքներին

Ծրագին կարող են մասնացել 18-30 տարեկան սիրիահայ գործազուրկ  կանայք և աղջիկները,  ովքեր հետաքրքրված են ձեռագորով:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ayci.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել CV-ի և մոտիվացիոն նամակ՝ պատասխանելով հետևյալ հարցերին՝

  • ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել ծրագրին,
  • ի՞նչ ակնկալիքներ ունեք ծրագրից,
  • նշվածներից բացի ի՞նչ կցանկանայի սովորել:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝  հուլիսի 29-ը:

Հարցերի դեպքում զանգահարե՛ք 055985990 հեռախոսահամարով:

 

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail