«Ուսուցում. Պրակտիկա. Աշխատանք» ծրագիր

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը» «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի հետ համատեղ և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ մարտի 1-ից մայիսի 15-ն  իրականացնելու է «Ուսուցում. պրակտիկա. Աշխատանք.» ծրագիրը, որն ունի երեք բաղադրիչ:

1-ին բաղադրիչ. 
Ընտրված 15 մասնակիցները կանցնեն վերապատրաստում:

2-րդ բաղադրիչ.
Լավագույն արդյունքներ ցուցաբերած 5 երիտասարդները հնարավորություն կստանան անցնել երկամսյա պրակտիկա՝ ընդգրկվելով հետազոտական աշխատանքներում: Մասնավորապես կիրականացնեն հետևյալ գործառույթները.
 հարցաթերթի/ուղեցույցի մշակում,
 սղագրությունների իրականացում,
 դաշտային աշխատանքների վերահսկում,
 որակի վերահսկում,
 բաց հարցերի կոդավորում,
 տվյլաների մուտքագրում,
 ֆոկուս խմբային քննարկումների իրականացում:

3-րդ բաղադրիչ.
Հնարավորության դեպքում լավագույն պրակտիկանտները հետագայում կընդգրկվեն վճարովի հետազոտական աշխատանքներում:

Նպատակ
Ծրագիրը նպատակ ունի երիտասարդներին ընձեռել հնարավորություն ծանոթանալու սոցիոլոգիա գիտությանը գործնականում, ստանալ գիտելիքներ և կիրառել դրանք գործնականում:

Մասնակիցներ
Ծրագրում կներառվի ընդհանուր 15 երիտասարդ, ովքեր կընտրվեն հայտերի և հարցազրույցի հիման վրա:

Մասնակիցը պետք է լինի՝
 ուսանող (բակալավրիատի 2-րդ կուրսից սկսած) կամ վերջին երեք տարիների շրջանավարտ,
 հետաքրքրված սոցիոլոգիական հետազոտություններով,
 գերացանց տիրապետի հայերենին:

Դիմելու կարգը
Լրացրեք այս հայտը՝ http://bit.ly/2ECiYcl

Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 23

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail