Շնորհակալագիր՝ «ԱՐՏ ՖԵՍՏ 2016»-ում կատարած աշխատանքի համար

Հունիսի 2-12-ն Երևանում կայացավ «ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական չորրորդ բաց փառատոնը:
«Հայ կամավորների բանկի» թիմն այս տարի ներգրավված էր փառատոնի կազմակերպչական աշխատանքներում:
Հուլիսի 14-ին ՀԿԲ-ն հյուրընկալել էր փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանին:
Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի նախագահ Սամվել Մերթարջյանը, նշելով, թե որքան կարևոր է երիտասարդների ներգրավվածությունը նմանատիպ միջոցառումներում, այն էլ կամավոր սկզբունքով և հավելեց, որ սա իրական հարթակ է փորձ ձեռք բերելու և հետաքրքիր կապեր հաստատելու համար:
«Հայ կամավորների բանկի» ղեկավար Մարինե Եղոյանը նույնպես ողջունեց կամավորներին՝ շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց պարոն Բարսեղյանին վստահության համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:
Էրիկ Բարսեղյանը նույնպես հանդես եկավ ողջույնի և շնորհակալական խոսքով՝ հավաստիացնելով, որ սա առաջին, բայց ոչ վերջին համագործակցությունը կլինի: Իր խոսքի վերջում պարոն Բարսեղյանը «Վկայականներ» հանձնեց կամավորներին և «Շնորհակալագիր»՝ «Հայ կամավորների բանկին»:
Հանդիպման ավարտին Էրիկ Բարսեղյանի առաջարկով տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում, որի ընթացքում խոսեցինք կատարված աշխատանքի, փառատոնի բացթողումների, ինչպես նաև ձեռքբերումների մասին:

13726729_1233656893333890_5608425279588041971_n

13754183_1233656463333933_883438469067412659_n

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail