Նոր անդամների հավաքագրում` «Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբում

«Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբը կատարում է նոր անդամների հավաքագրում:

Ակումբի անդամ կարող ես դառնալ, եթե՝

  • 18-ից 30 տարեկան ես,
  • սիրում ես ընթերցել ու քննարկել գրական տարբեր ստեղծագործություններ,
  • ունես ժամանակ հանդիպումներին մասնակցելու համար,
  • պատրաստ ես լսել հակասական կարծիքներ,
  • կարողանում ես աշխատել թիմում:

Ակումբին անդամակցելու պայմաններն են՝

  • չբացակայել (յուրաքանչյուր 3-րդ անհարգելի բացակայությունից հետո տվյալ անդամը հեռացվում է),
  • հանդիպումներին ներկայանալ ստեղծագործությունը ընթերցած,
  • հարգել յուրաքանչյուրի կարծիքը և տեսակետը:

Ակումբի շրջանակներում կազմակերպվում են`

  • ընթերցում-քննարկումներ,
  • ֆիլմի դիտում-քննարկումներ,
  • բաց հանդիպումներ / հյուր` գրականագետ, գրող, հրապարակախոս, և այլն/
  • այց թանգարաններ,
  • ինտելեկտուալ խաղեր:

Անդամագրման համար անհրաժեշտ է լրացնել հայտը և CV-ի հետ ուղարկել  ayci.ngo@gmail.com հասցեով՝ թեմա դաշտում նշելով «Book Club», հաշվի կառնվեն միայն ամբողջությամբ լրացված հայտերը:  Բեռնել հայտը

Հայտերի հիման վրա նախնական ընտրություն անցած անձիք կհրավիրվեն հարցազրույցի:

2017 թվականի առաջին հանդիպումը տեղի կունենան փետրվարի 4-ին:

Հանդիպում ենք շաբաթ օրերին`  ժամը 15:00:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ՀՈՒՆՎԱՐԻ  26-ը` ժամը 22:00:

Հարցերի դեպքում զանգե՛ք կամ գրե՛ք:
055 985 990
ayci.ngo@gmail.com
«ԱԿՏԻՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ»  ՀԿ

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail