ՀԿԲ-ում առկա կամավորական աշխատանքները

«Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ն հրավիրում է հետաքրքիր, ստեղծարար և պատասխանատու երիտասարդների միանալ մեր թիմին:

Նախնական ընտրությունը կկատարվի հայտերի և CV-իների հիման վրա: Այս փուլը հաղթահարած երիտասարդները կհրավիրվեն հարցազրույցի: Դիտարկվելու են միայն ամբողջությամբ լրացված հայտերը:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտը http://bit.ly/2NZqsvq: Մինչև հայտը լրացնելը կարդացեք կամավորական աշխատանքի նկարագիրը:

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է:

ՀԿԲ-ի անդամ կարող են դառնալ 18 տարին լրացած երիտասարդները:

Այս պահին ՀԿԲ-ում առկա են հետևյալ կամավորական աշխատանքները.

Թարգմանչական խումբ

Թարգմանիչ

  • ՀԿԲ-ի լուսաբանման նյութերը, ծրագրերը թարգմանել անգլերենից հայերեն և հակառակը:

Թարգմանությունների խմբագիր

  • խմբագրել թարգմանված նյութերը:

Պահանջներ՝

  • անգլերենի շատ լավ իմացություն:

Արտաքին կապերի աշխատանքային թիմ

Արտաքին կապերի համակարգող

  • ձևավորել համագործակցություն տեղական և միջազգային կազմակերպությունների հետ:

Պահանջներ՝

  • անգլերենի շատ լավ իմացություն,
  • հաղորդակցման շատ լավ հմտություններ,
  • տեղական և միջոզգային կազմակերպություններին ծանոթ լինելը ցանկալի է:

Ծրագրային աշխատանքային թիմ

Ֆոնդահայթայթման համակարգող

  • ուսունասիրել և գտնել ՀԿԲ-ի նպատակներին համապատասխանող դրամաշնորհներ,
  • իրականացնել ՀԿԲ-ի ծրագրերի և միջոցառումների ֆոնդահայթայթման գործառույթը:

Ծրագրերի համակարգող

  • ուսումնասիրել ոլորտը տեղական և միջազգային մակարդակում, առաջարկել նոր գաղափարներ, մշակել ծրագրեր և իրականացնել դրանք:

Պահանջներ՝

  • անգլերենի շատ լավ իմացություն,
  • տեղական և միջազգային ֆոնդերին ծանոթ լինելը ցանկալի է,
  • ծրագրերի մշակելու և իրականացնելու փորձը խիստ ցանկալի է:

PR աշխատանքային խումբ

SMM /facebook, instagram/ համակարգող

  • մշակել կոնտենտ, կազմակերպել թիրախավորված տարածումը համացանցում:

Պահանջներ՝

  • հայերենի շատ լավ իմացություն,
  • ակտիվություն համացանցում:

PR միջոցառումների համակարգող

  • հանդես գալ PR միջոցառումների առաջարկներով, կազմակերպել և իրականացնել դրանք:

Պահանջներ՝

  • միջոցառումների կազմակերպման փորձը ցանկալի է,
  • ունենալ կրեատիվ մտածողություն:

Լուսանկարիչ

  • միջոցառումների ընթացքում լուսանկարչական աշխատանքների կատարում:

Պահանջներ՝

  • լուսանկարչության փորձ,
  • լուսանկարչական ապարատի առկայություն:

Լուսաբանող

  • կազմակերպել միջոցառումների և ՀԿ-ի գործունեության լուսաբանումը նյութերի մշակումից մինչև ԶԼՄ-ների հետ աշխատանքը:

Պահանջներ՝

  • հայերենի շատ լավ իմացություն,
  • ԶԼՄ-ների հետ աշխատանքի փորձը ցանկալի է,
  • գրագետ նյութեր գրելու կարողություն:

Կայքի համար նյութեր մշակող

  • երիտասարդության ոլորտին առնչվող տարբեր նյութերի մշակում:

Պահանջներ՝

  • հայերենի շատ լավ իմացություն,
  • գրագետ նյութեր գրելու կարողություն:

Գրաֆիկ դիզայներ

  • նկարների, պոստերների, թռուցիկների պատրաստում:

Պահանջներ՝

  • ունենալ կրեատիվ մտածողություն,
  • Adobe Photoshop, Adobe Illustrator ծրագրերի բազային իմացություն, Corel Draw ծրագրի իմացությունը ցանկալի է:
Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail