«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը,  երկար տարիներ աշխատելով հասարակական ոլորտում, բազմաթիվ ծրագրեր է իրականացրել՝ զարգացնելու և խթանելու  կամավորական աշխատանքի մշակույթը Հայաստանում:

Ոլորտում ավելի համակարգված աշխատելու նպատակով`  2013 թվականին կազմակերպության նախաձեռնությամբ մշակվեց «ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԲԱՆԿ» երկարաժամկետ ծրագիրը, որի նպատակներն են՝

✔   Խթանել կամավորական աշխատանքի մշակույթի ձևավորմանը և զարգացմանը,

✔   Ձևավորել ճիշտ և լիարժեք պատկերացում կամավորական աշխատանքի մասին թե´ գործատուների, թե´ երիտասարդների շրջանում,

✔   Ստեղծել կամավորների կոորդինացման բազա թե´ երիտասարդի, թե´ գործատուի համար, հանդիսանալով  կապող օղակ նրանց միջև,

✔   Աջակցել երիտասարդներին ստանալ մասնագիտական  և ադմինիստրատիվ փորձ,

✔   Աջակցել կազմակերպություններին գտնել համապատասխան կամավոր:

Կամավորական աշխատանքային գրքույկ

Ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից առաջին անգամ մշակվել է Կամավորական աշխատանքային գրքույկ, որը հանձնվելու է ծրագրի բոլոր մասնակիցներին: Գրքույկի մեջ հստակ նշվելու է կազմակերպության անվանումը, աշխատանքային ժամկետները, ինչպես նաև այն  կստորագրվի և կկնքվի կազմակերպության կողմից: