Հայ կամավորների բանկը՝ Ստեփանավանում

Դեկտեմբերի 11-ին «Հայ կամավորների բանկ» (ՀԿԲ) ծրագրի աշխատակազմը մեկնել էր Ստեփանավան՝ մասնկացելու «Դարձնենք Ստեփանավանը երիտասարդության մայրաքաղաք» ՀԿ-ի կազմակերպած «Կամավորություն+Գործողություն=Փոփոխություն» դասընթացին, որը վարեց ՀԿԲ-ի ղեկավար Մարինե Եղոյանը:

2 1
Մինչ դասընթացի մեկնարկը, մասնակից երիտասարդները խմբերով ներկայացրին իրենց պատկերացումները՝ կամավորական աշխատանքի վերաբերյալ, ու կիսվեցին այդ ոլորտում ունեցած փորձով:
Այնուհետև Մ.Եղոյանը խոսեց կամավորության մասին՝ անդրադառնալով այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝
• ի՞նչ է կամավորությունը,
• ի՞նչ է այն տալիս կամավորին,
• ինչպե՞ս խրախուսել երիտասարդին զբաղվել կամավորական աշխատանքով,
• որո՞նք են կամավորական և վճարովի աշխատանքի տարբերությունները
• և այլն:

11201922_1088140271218887_6878861502080787054_n 4
Դասընթացից հետո տեղի ունեցավ քննարկում՝ պարզելու համար՝ ինչպիսի երիտասարդական ծրագրերի և միջոցառումների կարիք կա Ստեփանավանում, ու որ ոլորտներում երիտասարդները կցանկանան զբաղվել կամավորական աշխատանքով, որից հետո դասընթացի մասնակիցները պատրաստեցին կամավորական աշխատանքի զամբյուղ՝այն լցնելով տարբեր միջոցառումների առաջարկներով: Մարինե Եղոյանը հորդորեց երիտասարդներին չնստել և սպասել, թե երբ ինչ-որ մեկը կգա ու իրենց փոխարեն այդ միջոցառումները կյանքի կկոչի, այլ գտնել համախոհներ, աջակիցներ և իրենց իսկ ուժերով իրականացնել այդ միջոցառումները: «Ձեր առաջարկած ծրագրերից շատերը մեծ ռեսուրսներ չեն պահանջում ու միևնույն ժամանակ քաղաքի երիտասարդական կյանքում կարող են աշխուժություն մտցնել»,— հավելեց դասընթացավարը:

3  8
Հուսով ենք՝ դասընթացը և ՀԿԲ աշխատակազմի երիտասարդների փորձը լավ օրինակ կդառնան Ստեփանավան քաղաքի երիտասարդության համար ու կդյուրացնեն «Դարձնենք Ստեփանավանը երիտասարդության մայրաքաղաք» ՀԿ-ի նպատակների իրականացումը:
Հավելենք, որ «Կամավորություն+Գործողություն=Փոփոխություն» դասընթացը կազմակերպվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail