«Հայուհի» ձեռագործ աշխատանքների ակումբն իրականացնում է նոր անդամների հայտագրում

«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն»  հասարակական կազմակերպությունը մարտի 20-ից վերսկսվում է «Հայուհի» ձեռագործ աշխատանքների ակումբի հանդիպումները:

Ակումբի   նպատակն  է  զարգացնել  երիտասարդների ձեռագործ իրեր պատրաստելու կարողությունները և ստեղծագործական  հմտությունները:

Ակումբի անդամ կարող են դառնալ  այն երիտասարդները, ովքեր`
·         18-30 տարեկան են,
·      ստեղծագործ են և ցանկանում են զարգացնել ձեռագործ իրերի պատրաստելու հմտությունները,
·         սիրում են պատրաստել հետաքրքիր և նորաոճ իրեր,
·         ունեն հետաքրքիր գաղափարներ և չգիտեն՝ որտեղ կարող են կյանքի կոչել դրանք,
·         պարտաճանաչ են և պատասխանատու:

Հանդիպումները տեղի կունենան շաբաթական մեկ օր, 1,5  ժամ տևողությամբ:

Ակումբին անդամակցելու 1 ամսվա վճարը 1500 դրամ է՝ անհրաժեշտ իրեր ձեռք բերելու համար:

Առաջիկա երկու ամիսների ընթացքում պատրաստելու ենք տարատեսակ ու տարբեր ոճերի բրոշներ:
__________________________________
Ակումբի անդամ դառնալու համար կխնդրենք լրացնեք հայտը https://aycingo.typeform.com/to/N4UkoZ  և ուղարկե՛ք Ձեր CV-ն  ayci.ngo@gmail.com  էլեկտրոնային հասցեով՝ «թեմա» դաշտում նշելով «Հայուհի»:
___________________
Դիմելու վերջնաժամկետն է մարտի 16-ը:

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail