Կամավորություն. Նոր Սկիզբ-4-րդ խումբ

Սիրելի’ երիտասարդներ,

Այս տարի վերջին անգամ նոյեմբեր ամսին կիրականացվի «Կամավորություն. Նոր Սկիզբ» նախագծի 4-րդ փուլը՝ նոր խմբի համար:

Նախագիծը նպատակ ունի երիտասարդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, գիտելիք և հմտություններ, որոնք կօգնեն նրանց ավելի հեշտ և արդյունավետ ներգրավվել կամավորական աշխատանքներում նաև տեղյակ լինել իրենց ու կամավորական աշխատանք առաջարկող կազմակերպության իրավունքներից և պարտավորություններից:

Նախագիծը կիրականացվի երկու փուլով.

1-ին փուլ՝ երկօրյա դասընթաց հետևյալ թեմաներով.

Նոյեմբերի 17՝ ժամը 11:00-15:00

📌 Կամավորություն
📌 Թիմային աշխատանք

Նոյեմբերի 18՝ ժամը 11:00-15:00

📌 Հաղորդակցություն
📌 CV & հարցազրույց
📌 Փորձառու կամավորները կկիսվեն իրենց փորձով

Կարևոր է նշել, որ դասընթացների թեմաները ընտրվել են Հայ կամավորների բանկի նախաձեռնած երիտասարդների շրջանում անցկացված հարցման արդյունքում:

Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվի Հավաստագիր:

2-րդ փուլ. (Մասնակցությունը ընտրովի է)

Ծրագրի մասնակից կամավորներին կկցվեն մենթորներ, ովքեր երեք ամիս կաշխատեն երիտասարդների հետ՝ օգնելու կազմել գրագետ CV, ճիշտ ներկայանալ հարցազրույցին և գտնել կամավորական աշխատանք ըստ իրենց նախասիրություններ:

Մասնակցության կարգ.
✔️ Անհրաժեշտ է լրացնել այս կարճ հայտը՝ http://bit.ly/2SbMYQq
✔️ Նախագծում կընդգրկվեն առավելագույնը 25 երիտասարդ, ընտրություն չի կատարվելու, կընդգրկվեն առաջին 25 գրանցվածները:
✔️ Նախագծին մասնակցելու արժեքն է 2500 ՀՀ դրամ, վճարումը անհրաժեշտ է կատարել նախապես, մինչև նոյեմբերի 10-ը:
✔️ Գրանցվելուց հետո Ձեր էլ. հասցեին կստանաք ծանուցում վճարման կարգի մասին:

Հարցերի դեպքում գրեք armvolbank@gmail.com հասցեին կամ զանգահարեք 055 985 990 հեռախոսահամարով:

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail