«Կամավորություն. Խթանում Հեռանկարներ.» գրքույկի շնորհանդես

22

Դեկտեմբերի 5-ին, Կամավորության միջազգային օրը՝ ժամը 18:30-ին, սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու «Կամավորություն. Խթանում Հեռանկարներ.» գրքույկի շնորհանդեսին, որը յուրատեսակ ուղեցույց է՝ ՀԿ ոլորտի ներկայացուցիչների համար, կամավորների հետ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու մասին:

Շնորհանդեսի մասնակիցներին գրքույկը կտրվի անվճար:

Հանդիպման ընթացքում կկազմակերպվի ինտերակտիվ քննարկում՝ կամավորության վերաբերյալ, տեղի կունենա նաև «Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագրի 4-րդ փուլի փակում:

Մասնակցել կարող են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, կամավորությամբ և ոլորտով հետաքրքրված անձինք:

Հանդիպմանը մասնակցելու համար լրացրե՛ք ստորև ներկայացված հայտը՝
https://aycingo.typeform.com/to/rH3lY6

Շնորհանդեսը տեղի կունենա «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցում:

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail