«Կամավորություն. Խթանում. Հեռանկարներ.» գրքույկի շնորհանդես

Դեկտեմբերի 5-ին` Կամավորների միջազգային օրը, տեղի ունեցավ «Կամավորություն. Խթանում. Հեռանկարներ.» գրքույկի շնորհանդեսը, որը տպագրվել է համանուն ծրագրերի շրջանակում:
Հանիդպմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամար Թորոսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար, «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի նախագահ Սամվել Մերթարջյանը, մի շարք հասարակական կազմակերպությունների, Հայ կամավորների բանկի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԿԲ-ի գործունեությամբ հետաքրքրված երիտասարդներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Հայ կամավորների բանկի գործունեությունը, աշխատանքային ուղղությունները:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև «Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագրի 4-րդ փուլի փակումը, ծրագրի մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ և Կամավորության գործունեության գրքույկներ, իսկ համագործակից կառույցները՝ շնորհակալագրեր:
Հանդիպման վերջում Հայ կամավորների բանկն ամփոփեց Կամավորների միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված ֆեյսբուքյան ֆլեշմոբը: Հայ կամավորների բանկը որպես «լավագույն կամավորության պատմություն» ճանաչել է Նորայր Գաբրիելյանի պատմությունը, իսկ ֆեյսբուքում առավելագույն հավանություն ստացել էր Իզաբելլա Բաբալյանի պատմությունը: Ե’վ Նորայրը, և’ Իզաբելլան Հայ կամավորների կողմից ստացան «Լավագույն կամավորության պատմության» դիպլոմներ:
Հանդիպման բոլոր մասնակցիները նվեր ստացան գրքույկներ, ԱԵՔՆ-ի Հայուհի ակումբի պատրաստած ձեռագործ տոնածառի խաղալիքներ:
«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն 2015 թվականի սեպտեմբերից իրականացրեց «Կամավորություն. Խթանում Հեռանկարներ.» ծրագիրը, որի նպատակն էր խթանել կամավորության մշակույթի զարգացումը հատկապես հասարակական սեկտորի ներկայացուցիչների շրջանում, մշակել կիրառելի գործիքներ` «կամավոր- ՀԿ սեկտոր» փոխշահավետ համագործակցության համար:
Ծրագիրն իրականացվել է մի քանի փուլերով. անցկացվել է սոցիոլոգիական հետազոտություն, մշակվել է իրավական հիմնավորում` կամավորական գործունեության մասին ՀՀ օրենքի անհրաժեշտության մասին, կազմակերպվել է աշխատաժողով` ՀԿ ներկայացուցիչների և կամավորների հետ, և որպես վերջնարդյունք` այս ամենն ամփոփվել է «Կամավորություն. Խթանում. Հեռանկարներ.» գրքույկում, որը յուրատեսակ ուղեցույց է՝ ՀԿ ոլորտի ներկայացուցիչների համար, կամավորների հետ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու մասին:

Լուսանկարները՝ https://www.facebook.com/pg/armenianvolunteersbank/photos/?ref=page_internal
15420777_1372780742754837_9026628320710837976_n15384629_1372780662754845_8670783142607859271_o

 

 

 

 

 

 

 

15400982_1375212775844967_3663995648093786364_n

15317930_1375213355844909_550064778178573591_n

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail