Օգոստոսի 1-ից հունվարի 25-ը «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ Հայ Կամավորների Բանկ ծրագրի շրջանակներում իրականացնում է «Կամավորությունը նույնպես աշխատանք է»  ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ստեղծել կամավորների կոորդինացման բազա՝ հանդիսանալով երիտասարդ և գործատու կապող օղակ, աջակցել երիտասարդներին  կամավորական աշխատանքի միջոցով ստանալ մասնագիտական (ինչպես նաև ադմինիստրատիվ) աշխատանքային հավելյալ փորձ:

Ծրագրով փուլերն են `

  1. Ուսուցողական դասընթաց  հետևյալ թեմաներով`
    •   Ինչ է կամավորությունը, ում համար է այն, ինչ է տալիս,
    • Ÿ  Առաջնորդություն,
    •   Ժամանակի կառավարում,
    •   Թիմային աշխատանք,
    • Ÿ  Կոնֆլիկտների հաղթահարում,
    • Ÿ  Հանդիպում-քննարկում տվյալ ոլորտի ներկայացուցչի հետ:
  2. Երկամսյա կամավորական մասնագիտական աշխատանք համապատասխան կազմակերպություններում
  3. Կամավորական գրքույկների հանձնում, որտեղ հստակ նկարագրվում է կամավորի կողմից իրականացված աշխատանքը` գործառույթները, որը կնքվում և ստորագրվում է գործատուի և ԱԵՔՆ-ի կողմից

Թիրախ խումբ

Ծրագրի թիրախ խումբ են հանդիսանում 18-30 տարեկան ուսանող կամ արդեն շրջանավարտ իրավաբանները, միջազգայնագետները և հաշվապահները:

Մասնակիցը պետք է `

  • Լինի 18-30  տարեկան,
  • Լինի ուսանող կամ արդեն շրջանավարտ համապատասխան մասնագիտություններով / իրավաբան, միջազգայնագետ և հաշվապահ /, ներկայացվելու է ուսանողական տոմս կամ դիպլոմ,
  • Կարողանա կիրառել հայերենը որպես աշխատանքային լեզու,
  • Լիարժեք և ակտիվ  մասնակցի ծրագրի ամբողջ ընթացքին:

Մասնակիցները ընտրվել են  հայտերի և հարցազրույցի հիման վրա: