«Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագիր, 5-րդ փուլ

«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը մեկնարկում է «Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագրի 5-րդ փուլը:
Նպատակ
Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդներին կամավորական աշխատանքի միջոցով ստանալ մասնագիտական (ինչպես նաև ադմինիստրատիվ) աշխատանքային հավելյալ փորձ, դառնալ ավելի մրցունակ աշխատաշուկայում:

Ծրագրի տևողությունը՝ մարտի 20-ից հուլիսի 20

Ծրագրով նախատեսվում է `

 Ապրիլ
Կարողությունների բացահայտման և հմտությունների զարգացման ուսուցողական դասընթաց հետևյալ թեմաներով ՝

 Ինքնաճանաչում և կարողությունների բացահայտում,
 Ի՞նչ է կամավորությունը,ու՞մ համար է այն և ի՞նչ է տալիս,
 Առաջնորդություն,
 Ժամանակի կառավարում,
 Թիմային աշխատանք,
 Կոնֆլիկտների կառավարում,
 Ինչպե՞ս կազմել գրագետ ռեզյումե և մոտիվացիոն նամակ,
 Ինչպե՞ս ճիշտ ներկայանալ գործատուին հարցազրույցից առաջ, ընթացքում և հետո,
 Իմիջի ձևավորում:

 Մայիս, հունիս
Երկամսյա կամավորական մասնագիտական աշխատանք համապատասխան կազմակերպություններում (պետական, մասնավոր, հասարակական):

 Հուլիս
Կամավորական գրքույկների հանձնում, որտեղ հստակ նկարագրվում է կամավորի կողմից իրականացված աշխատանքը` գործառույթները, որը կնքվում և ստորագրվում է գործատուի ու ՀԿԲ-ի կողմից:

Մասնակիցը պետք է՝
 լինի 18-30 տարեկան, 3-րդ և ավելի բարձր կուրսի ուսանող կամ արդեն շրջանավարտ (մասնագիտական սահմանափակում չկա),
 կարողանա կիրառել հայերենն որպես աշխատանքային լեզու,
 որևէ օտար լեզվի շատ լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
 լիարժեք և ակտիվ մասնակցի ծրագրի ամբողջ ընթացքին ( դիմեք միայն այն դեպքում, եթե նշված ժամանակահատվածում կարող եք տրամադրել ժամանակ՝ ծրագրին լիարժեք մասնակցելու համար):

Մասնակիցները կընտրվեն հայտերի և հարցազրույցի հիման վրա:

Դիմելու կարգը
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել այս հայտը՝http://bit.ly/2sJrOQG :

Ծրագրի մասնակցության արժեքը 35.000 դրամ է (առաջին 5 գրանցվողները կստանան 10 % զեղչի հնարավորություն): 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տեղերը սահմանափակ են, ծրագրին մասնակցելու հնարավորություն կստանա 15 երիտասարդ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 10–ն է:

Հարցազրույցները կիրականացվեն մարտի 11-ից մարտի 19-ը:

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail