«Կամավորությունը նույնպես աշխատանք է» ծրագիր 4-րդ փուլ

«Կամավորությունը նույնպես աշխատանք է»  ծրագիր

«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ  ապրիլի 25-ից օգոստոսի 31-ը «Հայ կամավորների բանկ» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում իրականացնելու է «Կամավորությունը նույնպես աշխատանք է»  ծրագրի 4-րդ փուլը:

Ծրագրի նպատակներն են՝ ստեղծել կամավորների կոորդինացման բազա և դառնալ կապող օղակ երիտասարդի և գործատուի միջև, ինչպես նաև աջակցել երիտասարդներին՝  կամավորության միջոցով ստանալ մասնագիտական (ինչպես նաև ադմինիստրատիվ) աշխատանքային հավելյալ փորձ:

Ծրագրով նախատեսվում է `

  1. մայիս

Ուսուցողական դասընթաց՝  հետևյալ թեմաներով՝

  • Ի՞նչ է կամավորությունը, ո՞ւմ համար է այն, ի՞նչ է տալիս երիտասարդներին,
  • Առաջնորդություն,
  • Ժամանակի կառավարում,
  • Թիմային աշխատանք,
  • Կոնֆլիկտների հաղթահարում,
  • Հանդիպում-քննարկում տվյալ ոլորտի ներկայացուցչի հետ:
  1. հունիս-հուլիս

Երկամսյա կամավորական մասնագիտական աշխատանք համապատասխան կազմակերպություններում (կնքվում է պայմանգիր, ամբողջ գործընթացը համակարգվում է կազմակերպության կողմից):

  1. օգոստոս

Կամավորական գրքույկների հանձնում, որտեղ հստակ նկարագրվում է կամավորի կողմից իրականացված աշխատանքը` գործառույթները: Գրքույկը կնքվում և ստորագրվում է գործատուի և ԱԵՔՆ-ի կողմից:

Մասնակիցը պետք է՝

  • լինի 18-30 տարեկան, 3-րդ և ավելի բարձր կուրսի  ուսանող կամ արդեն շրջանավարտ  (մասնագիտական սահմանափակում չկա),
  • գերազանց տիրապետի հայերենին,
  • լիարժեք և ակտիվ մասնակցի ծրագրի ամբողջ ընթացքին (դիմե՛ք միայն այն դեպքում, եթե նշված ժամանակահատվածում կարող եք ժամանակ տրամադրել՝ ծրագրին լիարժեք մասնակցելու համար):

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը և CV-ի հետ ուղարկել armvolbank@gmail.com էլ. հասցեով՝ թեմա դաշտում նշելով «ՀԿԲ 4-րդ փուլ»: Հայտերի ընդունման վերջնաժամկետը ՄԱՅԻՍԻ 15ն է:

ՀԱՅՏ-Կամավորությունը-նույնպես-աշխատանք-է-3

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail