5-300x256 copyԿամավորության պատմությունը, բարեգործությունը, անշահախնդիր օգնությունը կարիքավորներին, թվում է, թե այնքան էլ կարճ պատմություն չէ մարդկության համար: Այս
գաղափարները  առանձնահատուկ ակտուալություն ստացան քրիստոնեության տարածման հետ, որտեղ գթասրտության պատվիրանը, բարեկամին սիրելը գլխավորներից մեկն էր:

Մարդկության պատմությունը չի հիշում այնպիսի հասարակություն, որին օտար լինեին բարեգործության և անշահախնդիր օգնության գաղափարները: Կամավոր օգնության ցուցաբերումը  մարդուն  կամ խումբ մարդկանց, հասարակության անհատներին  կամ ընդհանուրին հիմնված է մարդկությանը անշահախնդիր ծառայելու գաղափարին և չի հետապնդում շահույթ, վարձավճարի ստացում կամ աշխատանքային աճ:

Որոշ պետություններում, մինչև պարտադիր զինվորական ծառայությունը, կամավորության սկզբունքը բանակի հավաքագրման հիմնական միջոցն էր:  18-րդ դարում  –  19 –րդ դարի առաջին կեսին Ավստրո Հունգարիայում, Ֆրանսիայում և Իտալիայում գոյություն ունեին կամավորական ջոկատներ և դասակներ, որոնք համարվում էին հիմնական բանակի կազմ:  19-րդ դարի երկրորդ կեսին պետություններից շատերում կամավորության սկզբունքը կորցրել էր իր նշանակությունը, այն միջոց էր Մեծ Բրիտանիայում  բանակ հավաքագրելու համար (1961թ–ին ), իսկ որոշ պետություններում` հիմնական բանակին կցելու միջոց հատկապես պատերազմական վիճակներում:

Միայն 20-րդ դարում եվրոպական մայրցամաքում կամավորությունը սկսեց ձեռք բերել հասարակության սոցիալական ֆենոմենի գծեր: Առաջին համաշխարհային պատերազմից հետո 1920թ-ին Ֆրանսիայում Ստրասբուրգին մոտ իրագործվել է առաջին կամավորական ծրագիրը` գերմանացի և ֆրանսիացի երիտասարդների մասնակցությամբ, որի շրջանակներում կամավորները վերականգնում էին առաջին համաշխարհային պատերազմից փլուզված ֆերմաները այն համայնքներում, որտեղ գերմանական և ֆրանսիական զորքերի միջև ամենադաժան մարտերն են եղել:

Այդ ժամանակներից ի վեր կամավորությունը սկսեց թափ ու ժողովրդականություն հավաքել  համաշխարհային մասշտաբներով:  Կամավորության մեջ առանձնացան տարբեր տեսակներ, ձևեր, գործունեության շարունակականություն:

Կամավորների ջանքերը 20-րդ դարի 90-ականներին դարձան ԱՄՆ-ի և եվրոպական քաղաքների ծանրակշիռ տնտեսական ռեսուրսը, ինչը ապացուցում են վիճակագրական տվյալները:  1988թ-ին նման տեսակի գործունեությամբ զբաղվում էր քաղաքացիների գրեթե կեսը, իսկ դեռահասներից տարիքով ավելի բարձրերը – 79%-ը: Այս աշխատանքին մասնակցում էին հասարակության բոլոր շերտերը` անկախ կրթության մակարդակից, մասնագիտությունից և եկամտի չափից: Կամավորությունը դիտվում է որպես քաղաքացիական մասնակցություն  հասարակության օգտակար գործերին, կոլեկտիվ գործելու միջոց և արդյունավետ մեխանիզմ արդի սոցիալական – մանկավարժական խնդիրները լուծելու համար: Այս ձևով կամավորությունը դարձավ կարևոր բաղկացուցիչ դեմոկրատական հասարակությունում:

Ըստ վիճակագրության 1987թ-ին 80 միլիոն կամավոր, 1995թ –ին 93 միլիոնից ավել, 1998թ–ին 109 միլիոնից ավելի մարդ մասնակցում էր կամավորական գործունեությանը:

Տաս մարդկանցից ութը ասում են, որ նրանք դառել են կամավոր կարիքավոր մարդկանց հանդեպ զգալով խորը կարեկցություն: Հարցվածների մոտ ¾-ը հետաքրքրված է կամավորության ծրագրի շրջանակներում տրված կոնկրետ հանձնարարությունով:   Կամավորների մոտ  70% -ը մասնակցում են կամավորական ծրագրերին՝ կյանքին, մարդկանց, աշխատանքին  այլ աչքերով նայելու նպատակով :

Կամավորությունը միջազգային մակարդակում

Կամավորությունը իր տեղն ունի միջազգային մակարդակում: Համեմատաբար խոշոր միջազգային կամավորական կազմակերպությունները համարվում են <<Փրկարարման բանակները-Армия спасения>>, <<Կարմիր խաչը – Красный Крест >>, <<ՄԱԿ-ի Կամավորներ – Волонтеры ООН >>, Եվրոպական կամավորական ծառայությունը (EVS),  Կամավորների միջազգային ասոցիացիան – International Association for Volunteer , որի մեջ մտնում են  աշխարհի շուրջ 90 երկրներ: 1990թ-ի սեպտեմբերի 4-ին Փարիզում 11-րդ միջազգային կամավորական ջանքերի ասոցիացիայի համաշխարհային կոնֆերանսում ընդունվեց կամավորների համընդհանուր դեկլարացիա, որը արձանագրել է կամավորական գործունեության հիմնական նպատակները ու սկզբունքները: Այսօր գոյություն ունեն կամավորական կազմակերպություններ աշխարհի 80 երկրներում: