1-300x146ԿՄՕ (կամավորների միջազգային օր)  նշանակվել է Միացյալ Ազգերի կողմից 1985-ին որպես միջազգային պաշտպանության  օր` տոնելու կամավորների  ուժն ու պոտենցիալը:  Կամավորների միջազգային օրը  (IVD)  ինչպես անհատ կամավորի, այնպես էլ` կամավոր ունեցող կազմակերպությունների համար  հնարավորություն է ներկայացնել իրենց կատարածը, արդյունքները տեղական, ազգային և միջազգային մակարդակներում : Անմիջականորեն ՄԱԿ-ից ստանալով աջակցություն ԿՄՕ-ը մեծ հնարավորություն է կամավորներ ունեցող կազմակերպությունների համար համագործակցություն ձեռք բերելու կառավարական գործակալությունների, շահույթ չհետապնդող կառույցների, համայնքային խմբերի և մասնավոր սեկտորի հետ: ԿՄՕ-ը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 40/212 ռեզոլյուցիայով 1985թ. դեկտեմբերի 17-ին: Այդ ժամանակից ի վեր ՄԱԿ-ի համակարգը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հաջողությամբ միավորում են աշխարհի կամավորներին` տոնելու իրենց տոնը դեկտեմբերի 5-ին: