Կամավորների միջազգային օրը՝ Հայ կամավորների բանկում

12299267_1084425264923721_924937441330150585_n12226924_1084427418256839_4275588733551126002_n12308309_1084428254923422_1994323963052021354_n12308672_1084427221590192_607122550423238914_n

Դեկտեմբերի 5-ին «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն կամավորների միջազգային օրվա առթիվ «Հայ կամավորների բանկ» երկարաժամկետ ծրագրի շրջանակում կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում, որին մասնակցեցին Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են կամավորական աշխատանքով:
Մասնակիցների գրանցումից և ծրագրի պաշտոնական բացման արարողությունից հետո Մարինե Եղոյանը շնորհավորեց բոլոր ներկաներին և հորդորեց կամավորներին ու կազմակերպությունների ներկայացուցիչներին գնահատել տրամադրվող ժամանակը, ներդրվող ջանքերը և փորձը: Այնուհետև ներկայացվեց «Հայ Կամավորների Բանկ» ծրագիրը, նպատակներն ու ծրագրի շրջանակում իրականցվող մեծ և փոքր ծրագրերը:

12316434_1084428154923432_9079174802484654069_n12341628_1084426761590238_9136955103833205953_n
Անդրադրաձ եղավ նաև «Կամավորություն. Խթանում. Հեռանկարներ.» ծրագրին, և նշվեց, որ այս հանդիպման արդյունքներն ամփոփվելու են տվյալ ծրագրի շրջանակում տպագրվելիք կամավորների հետ աշխատելու ուղեցույցում: Տեղի ունեցավ նաև ՀԿԲ-ի «Կամավորությունը նույնպես աշխաատանք է» ծրագրի 3–րդ փուլի պաշտոնական փակումը: Այն երիտասարդները, ովքեր մասնակցել էին ծրագրի բոլոր փուլերին և հաջողությամբ անցել երկամսյա մասնագիտական պրակտիկան, ստացան մասնակցության վկայականներ և կամավորական գործունեության գրքույկներ: Հանդիպման բուն փուլը՝ կլոր սեղան-քննարկումը, սկսվեց մասնակիցների ներկայացմամբ, ինչից հետո վերջիններս բաժանվեցին թիմերի և թիմային աշխատանքի միջոցով ներկայացրին կամավորության ոլորտում առկա հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են կամավորական մշակույթի զարգացմանը՝ փորձելով դրանց լուծման համար առաջարկել իրատեսական լուծումներ: Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ, իսկ ԱԵՔՆ-ի թիմը՝ շնորհակալագրեր՝ հանդիպումը կազմակերպելու համար:
Աշխատանքային հանդիպումն արդյունավետ էր և լի նոր համագործակցության հեռանկարներով: Գլխավոր ձեռքբերումներից էին նաև ստեղծված նոր ծանոթությունները, որոնք աղբյուր և ռեսուրս են վաղվա օրն ավելի լավը դարձնելու համար գործող հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը բարելավելու համար:
12308672_1084426968256884_2164470316078466296_n12308676_1084424331590481_8161755541313118135_n12313809_1084428528256728_169387854573197147_n12316374_1084426764923571_4433440972634643040_n

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail