«Էկո Սերունդ» ծրագիր, 3-րդ փուլ

«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ ապրիլի 1-ից հունիսի 30-ը իրականացնելու է «Էկո Սերունդ» ծրագրի 3-րդ փուլը:
Ծրագրի նպատակն է բարձրացնել պատանիների տեղեկացվածության մակարդակը շրջակա միջավայրի և էկոլոգիայի վերաբերյալ, ինչը կնպաստի նրանց պատասխանատվության զգացումի բարձրացմանը շրջական միջավայրի և սեփական քաղաքի նկատմամբ:
Ծրագրի աշխատանքային թիմը Երևանի 5 դպրոցներում կանցկացնի էկոլոգիական դասընթացներ, որոնք կզուգորդվեն գործնական աշխատանքներով: Յուրաքանչյուր դպրոցում դասընթացին կմասնակցի 6-րդ և 7-րդ դասարանի 20 աշակերտ, մեկնարկը կտրվի ապրիլի 25-ից: Դասընթացի տևողությունը՝ մեկ ամիս:

Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ են 17-25 տարեկան երիտասարդներ, ովքեր անցնելով համապատասխան վերապատրաստում, դասընթացներ կիրականացնեն դպրոցներում:

Երիտասարդները պետք է`
-ունենան բնապահպանական կրթական հենք (սովորում են բուհերում կամ քոլեջներում բնապահպանության, աշխարհագրության, շրջակա միջավյարի ուղղվածությամբ),
-մասնակցած լինեն բնապահպանական թեմայով դասընթացների կամ ծրագրերի,
-սիրեն դասավանդել,
-լինեն ակտիվ, ունենան կամավորական աշխատանքի փորձ:

Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը մինչև ապրիլի 13-ը՝ 20:00:

Մասնակիցները կընտրվեն հայտերի և հարցազրույցի հիման վրա:

Հարցերի դեպքում զանգահարեք 055 985 990 հեռախոսահամարով:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը մինչև ապրիլի 13-ը՝ 20:00:

http://bit.ly/2o2sg9M

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail