«Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբում մեկնարկել է թիմերի հայտագրումը


logo_debate

Երիտասա՞րդ ես, սիրո՞ւմ ես բանավիճել, ունե՞ս ընկերներ, ովքեր ցանկանում են միանալ Քեզ, ուրեմն՝ կազմե՛ք թիմ, լրացրե՛ք հայտը և դարձե՛ք «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբի անդամ:

2016 թվականի 2-րդ մրցափուլը մեկնարկում է հոկտեմբերին:

 Հաղթող թիմին սպասվում է հանգիստ Ծաղկաձորում:

 Հայտ կարող է ներկայացնել 5 անձից բաղկացած թիմը (1 փոխարինող):

Ակումբի անդամը պետք է`

  • լինի 18-30 տարեկան,
  • գերազանցապես տիրապետի հայերենին,
  • լինի թիմային խաղացող,
  • տիրապետի բանավեճի հիմնական հմտություններին,
  • լինի պատրաստակամ և պատասխանատու,
  • մասնակցի հանդիպումներին:

Անդամագրվելու համար անհրաժեշտ է լրացնել անդամագրման հայտը և ուղարկել ayci.debateclub@gmail.com հասցեով:

բանավեճի ակումբ_անդամագրման հայտ

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 27-ը:

Հարցերի դեպքում գրե´ք կամ զանգահարե´ք 055 985 990, 060 46-06-30 հեռախոսահամարներով:

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail