«Բաց դռների օր» «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունում

Հունվարի 26-ին՝ 15:00-ին, «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունում «Բաց դռների օր» է:

Մենք հյուրընկալելու ենք բոլոր այն երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են կամավորական աշխատանքով և ցանկանում են նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերել իրենց հետաքրքրությունների ոլորտներում:

Հանդիպման ժամանակ կներկայացվեն կազմակերպության գործունեությունը, գալիք և ընթացիկ ծրագրերը, կամավորական աշխատանքի անցնելու առկա հնարավորությունները: Ներկա երիտասարդները հնարավորություն կունենան տեղում հայտ ներկայացնել՝ գալիք ծրագրերին մասնակցելու կամ կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար:

Եթե ցանկանում եք մասնակցել, շտապե՛ք գրանցվել՝   նշելով Ձեր անունը և ազգանունը հետևյալ հղումով:

https://www.facebook.com/events/422484724613907/

Հանդիպում ենք Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում ( 5-րդ հարկ, 518 սենյակ) հունվարի 26-ին՝ ժամը 15:00:
ՁԵԶ ՀԵՏ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՆԵՑԵ’Ք ԱՆՁՆԱԳԻՐ:

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail