Բանավեճի ակումբը գալիս է Գեղարքունիքի մարզ

Հուլիսի 14-16-ը Գավառ քաղաքում տեղի կունենա «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբ երիտասարդական ծրագրի Գեղարքունիքի մարզի մրցաշրջանը:

 Հայտ կարող է ներկայացնել 4 անձից բաղկացած թիմը, ընդգրկվելու է ընդամենը 3 թիմ:

Նախ երիտասարդները կմասնակցեն վերապատրաստման դասընթացին, որից հետո բանավեճի մրցափուլին:
Բանավեճի մասնակիցը պետք է`

  • լինի 18-30 տարեկան,
  • գերազանցապես տիրապետի հայերենին,
  • լինի թիմային խաղացող,
  • հետաքրքրված լինի բանավեճերով,
  • լինի պատրաստակամ և պատասխանատու,
  • մասնակցի հանդիպումներին:

Անդամագրվելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը և ուղարկել ayci.debateclub@gmail.com հասցեով:

բանավեճի-ակումբ_անդամագրման-հայտ-1

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 1ը:

Ծրագրին մասնակցությունն անվճար է:

Հարցերի դեպքում գրե´ք կամ զանգահարե´ք 055 985 990, 011 514-730 հեռախոսահամարներով:

Ծրագիրն իրականացվում է «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի  և «Ֆրիդրիխ Էբերտ» Հիմնադրամի համագործակցությամբ:

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail