«Աշխատանքային իրավունք» հանդիպում-քննարկում

«Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ն «Սոնել» հաշվապահական և խորհրդատվական ընկերության հետ համատեղ փետրվարի 28-ին, ժամը 17:30, սիրով հրավիրում է մասնակցելու «Աշխատանքային իրավունք» թեմայով հանդիպում-քննարկմանը:
Հանդիպման իրականացմանն աջակցում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը:

Հանդիպման նպատակն է մարդկանց իրազեկել իրենց աշխատանքային պարտականությունների, իրավունքների և դրանց պաշտպանության օրինական միջոցների մասին:

Բանախոս՝ «Սոնել» ընկերության տնօրեն Արայիկ Այվազյան

Քննարկվող թեմաներ՝
«Ի՞նչ է աշխատանքային իրավունքը»,
«Որո՞նք են աշխատանքային իրավահարաբերությունները»,
«ՈՒ՞մ կարելի է անվանել գործատու և ու՞մ աշխատող», 
«Ո՞րոնք են աշխատողի և գործատուի իրավունքներն ու պարտականությունները»,
«Աշխատանքային իրավահարաբերության ծագման և դադարեցման հիմքերը»,
«Աշխատանքային պայմանագրի կառուցվածքն ու պայմանները, և պամանագրի չկատարման իրավական հետևանքները»,
«Որքա՞ն է աշխատաժամանակի նորմալ տևողությունը»,
«Ինչպիսի՞ խնդիրներ են առաջանում աշխատանքային պայմանագիրը լուծելիս»,
«Հանգստի և արձակուրդի իրավունքը»,
«Աշխատողի վճարման կարգը»,
«Աշխատողի իրավունքների պաշտպանության մեխանիզմները»,
«Աշխատանք և կամավորություն»:

Մասնակցությությունը հաստատելու համար լրացրե՛ք այս կարճ հայտը՝http://bit.ly/2ohbQbb:

Երբ՝ փետրվարի 28-ին՝ 17:30

Որտեղ՝ Բուզանդի 1/3, 5-րդ հարկ, 518 սենյակ (քաղաքապետարանի 2-րդ մասնաշենք):

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail