«Անգլախոսների ակումբ»-ն իրականացնում է նոր անդամների հայտագրում

«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի «Անգլախոսների ակումբ»-ն իրականացնում է նոր անդամների հայտագրում:
Դիմելու վերջնաժամկետն է ՀՈՒՆՎԱՐԻ 25-ը:Տեղերը ՍԱՀՄԱՆԱՓԱԿ են:
Եթե հետաքրքեց, ուղարկի’ր անունդ, ազգանունդ, հեռախոսահամարդ և CV-իդ ayci.englishclub@gmail.com էլեկտրոնային հասցեով ու դարձի’ր մեր ակումբի անդամ:
Ակումբին անդամակցությունն անվճար է:
Հանդիպումները տեղի են ունենում շաբաթ օրերին:
Ակումբի նպատակն է օգնել երիտասարդներին ազատ շփման միջոցով բարելավել իրենց՝ անգլերեն լեզվի խոսակցական հմտությունները:
Ակումբի շրջանակներում իրականացվում են տարբեր թեմաներով քննարկումներ, անգլալեզու կարճամետրաժ ֆիլմերի դիտում, հոդվածների և նովելների ընթերցում ու քննարկում:
Միացեք մեզ՝ զարգացնելու ձեր անգլերեն լեզվի խոսակցական հմտությունները, քննարկելու հետաքրքիր թեմաներ և ձեռք բերելու նոր ծանոթություններ:
Դու կարող ես դառնալ այս ակումբի անդամ, եթե երիտասարդ ես, ունես անգլերեն լեզվի որոշակի գիտելիքներ, պատրաստ ես ազատ շփվել, կիսել քո մտքերն ու ակտիվ քննարկում ծավալել անգլերեն լեզվով տարբեր թեմաների շուրջ:

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail