Այց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

«Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական բաց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանի նախաձեռնությամբ և հրավերով հունիսի 22-ին «Հայ կամավորների բանկ»-ի կամավորները, ովքեր ընդգրկվել էին փառատոնի աշխատանքային թիմում, այցելեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:
Երիտասարդները նախ եղան Կոմիտասի անվան պանթեոնում, որից հետո Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ շրջելով ութ սրահներով, ծանոթացան Կոմիտաս Վարդապետի կյանքի և ստեղծագործական ուղու մանրամասներին:
Շրջայցից հետո, երիտասարդները ներկա եղան նա Հայ-բուլղարական մշակութային համագործակցության ծրագրի շրջանակներում կազմակերպված համերգին, որտեղ ելույթով հանդես եկան բուլղարական «Անգել Մանոլով» ակադեմիական երգչախումբը և «Չեմերիկա» ազգագրական համույթը, որոնց ղեկավարում էր բազմաթիվ միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիր Դարենա Պոպովան:
Շնորհակալ ենք հրավերի համար:

13509051_1216904901675756_1442736577018693944_n
13557883_1216904748342438_179550792817897330_n

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedintumblrmail